Ռուսաստանի զինված ուժերում ստեղծվել են կիբերզորքեր

Ռուսաստանի զինված ուժերում ստեղծվել են տեղեկատվական գործողություններ իրականացնող ստորաբաժանումներ: Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական կայքը՝ մեջբերելով ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին:

Լրատվամիջոցը գրում է, որ 2013-ին իրենց աղբյուրը հայտնել էր, որ ՌԴ զինված ուժերում մինչև 2014-ը ստեղծվելու էր կիբերհրամանատարություն՝ որպես զորքերի նոր տիպ: Այնուամենայնիվ, մինչև վերջերս Ռուսաստանի խորհրդարանում հերքում էին զինված ուժերում կիբերզորքերի առկայությունը:

«Կոմերսանտ» թերթը հունվարի 10-ին հրապարակել է Zecurion Analytics միջազգային ընկերության հետազոտության համաձայն՝ Ռուսաստանը կիբերզորքերի թվաքանակով և ֆինանսավորմամբ ամենաբարձր ցուցանիշով երկրների հնգյակում է: Ընկերության տվյալներով ՌԴ կիբերզորքերում ծառայում է 1000 մարդ, տարեկան ֆինանսավորումը կազմում է շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար:

Առաջին անգամ ՌԴ Զինված ուժերում կիբերանվտանգության զորքեր ստեղծելու մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը 2012 թվականին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *