Քրդերը ԻՊ կենտրոն Ռաքքայի շրջակայքում ևս մի քանի բնակավայր են գրավել

Փետրվարի 23-ին Սիրիայի քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի աջակցությամբ, զարգացրել է հաջողությունները «Իսլամական պետություն» կենտրոն Սիրիայի Ռաքքա քաղաքի շրջակայքում՝ գրավելով ևս մի քանի բնակավայր: 

Փետրվարի 22-ի լույս գիշերը և փետրվարի 23-ի առավոտյան ժամերին գլխավորապես քրդերից կազմված խմբավորումը ԻՊ-ից տարածքներ էր գրավել նաև Ռաքքայի հյուսիս-արևմուտքում: Գրոհը ընթանում է մի քանի ուղղություններով, ինչի շնորհիվ Ռաքքան աստիճանաբար հայտնվում է շրջանաձև շրջափակման մեջ:

Քրդական ANHA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում քրդական ուժերի հրամանատարներից մեկը հայտարարել է, որ իրենց մոտակա նպատակը Ռաքքան Դեր Զորին կապող ճանապարհի վրա վերահսկողություն սահմանելն է, ինչի շնորհիվ ԻՊ կենտրոնը կկտրեն սնող աղբյուրներից մեկից: Ըստ քուրդ հրամանատարի՝ փետրվարի 23-ին իրենց ուժերը կարողացել են իրականացնել այդ նպատակը:

Նույն օրը երկու ճակատով ԻՊ դեմ տարվող լայնածավալ գործողություններին միացել են նաև Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Հասեքեում տեղակայված քրդական ուժերը: Սա իր հերթին ուղղված է Ռաքքան իրաքյան տարածքներից կտրելուն: Քրդական կողմը նշում է, որ իրենք արդեն Ռաքքայից շուրջ 12 կմ հեռավորության վրա են:

Քրդական ուժերը՝ Դեր Զոր — Ռաքքա ճանապարհին. 23.02.2017 թ.

Քրդական ուժերը՝ Դեր Զոր — Ռաքքա ճանապարհին. 23.02.2017 թ.

Քրդական ուժերը գրոհում են ԻՊ կենտրոն Ռաքքայի շրջակայքի բնակավայրերը

Քրդական ուժերը գրոհում են ԻՊ կենտրոն Ռաքքայի շրջակայքի բնակավայրերը

One response to “Քրդերը ԻՊ կենտրոն Ռաքքայի շրջակայքում ևս մի քանի բնակավայր են գրավել

  1. Pingback: ԻՊ-ին չեզոքացնելուց հետո Թուրքիան դուրս կգա Սիրիայից. Էրդողանի խորհրդական | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *