Կստեղծվի զինհաշմանդամների վերականգնողական նոր կենտրոն

Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն: Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես» գործակալությունը, ԵՊԲՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը:

«Դա համալսարանի ռեկտորի գաղափարն ու առաջարկն է, որ այստեղ ստեղծվի այդ կենտրոնը: Արդեն իսկ որոշ հնարավորություններ համալսարանի ուժերով ստեղծվել են, մենք էլ բանակի աջակցութամբ կշարունակենք օգնել, որպեսզի դա լինի արդիական եւ բոլոր հնարավորություններ ունեցող հաստատություն մեր տղաների համար», — նշել է Վիգեն Սարգսյանը:

Նշենք, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորվել է հայկական բանակի 100-ից ավելի զինծառայող: Նրանց մի մասը հետագայում վերականգնողական բուժում է անցել ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ պետություններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *