ԻՀՊԿ զորավարժությանն իրանական արտադրության ԶՀՀ-ներ և հրթիռներ են կիրառվել

Իրանի իսլամական հեղափոխության պահապնների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը «Փեյամբար է Ազամ-11» զորավարժության ժամանակ տեղական արտադրության «Միսաղ» շարժական զենիթահրթիռային համալիրով խոցել են պայմանական հակառակորդի օդային թիրախը։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հայտարարությունում չի նշվում, թե «Միսաղ» շարժական համալիրի որ տարբերակն է օգտագործվել։ Այս զենիթահրթիռային համալիրն ունի 3 մոդիֆիկացիա՝ «Միսաղ-1»,  «Միսաղ-2», «Միսաղ-3»։ Վերջին տարբերակն Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է փետրվարին։

«Միսաղ-3» շարժական զենիթահրթիռային համալիր

«Միսաղ-3» շարժական զենիթահրթիռային համալիր

«Միսաղ-1» շարժական զենիթահրթիռային համալիրը նախատեսված է մինչև  4000 մետր բարձրության և մինչև 5 000 մ հեռավորության վրա թռչող օդային թիրախների խոցման համար:  Երկարություն 1,5 մետր է։

Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության՝ զորավարժությանը փորձարկվել են ինքնակառավարվող հրթիռներ , ինչպես նաև «Ֆաջր-3/4/5»  հրթիռներ։

Հիշեցնենք, որ «Ֆաջր-5» կառավարվող հրթիռը նույնպես  ներկայացվել է փետրվարի սկզբին։ Սա փաստորեն հրթիռի փորձարկման առաջին հայտնի դեպքն է։

Զորավարժությանը նաև խաղարկվել են արվարձանների պաշտպանության, գերիների ազատման, որոնողափրկարարական գործողություններ։ Հայտնում է իրանական «Դեֆապռես» լրատվակայքը։

«Փեյամբար է ազամ-11»  (Մեծն մարգարե) զորավարժությունը մեկնարկել է փետրվարի 20-ին։ Անցկացվում է Իրանի կենտրոնում, արևելքում, հյուսիս-արևելքում։

«Ֆաջր» հրթիռի փորձարկում ԻՀՊԿ զորավարաժության ժամանակ

«Ֆաջր» հրթիռի փորձարկում ԻՀՊԿ զորավարաժության ժամանակ

One response to “ԻՀՊԿ զորավարժությանն իրանական արտադրության ԶՀՀ-ներ և հրթիռներ են կիրառվել

  1. Pingback: ԻՀՊԿ զորավարժությանը փորձարկվել է հակաուղղաթիռային ական | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *