Արցախի ուղղությամբ հակառակորդը կրակել է 60 և 80 մմ-ոց ականանետերից

Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը Արցախի շփման գծում Ադրբեջանի զինուժը 60 և 82 մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից կրակել է շուրջ 70 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը: 

Փետրվարի լույս 10-ի գիշերը հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

Փետրվարի լույս 10-ի գիշերը հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

Առավել ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան, հարավային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում հակառակորդը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 34 արկ, որից 24-ը ականանետերից, 10-ը՝ նռնականետերից:

ՊԲ առաջապահ զորամասերը խիստ անհրաժեշտության դեպքում պատասխանել են հակառակորդի գործողություններին:

One response to “Արցախի ուղղությամբ հակառակորդը կրակել է 60 և 80 մմ-ոց ականանետերից

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *