Ռուսաստանը վարժանքներ է անցկացրել Հյուսիսային Օսիայում և Ռոստովի շրջանում

Փետրվարի 6-ին Հյուսիսային Օսիայի «Տարսկոյե» զորավարժարանում մեկնարկել են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մոտոհրաձիգների վարժանքները: Նույն օրը Կրասնոդարի և Ռոստովի շրջաններում վարժանքներ են անցկացրել ՀՌՇ օդատիեզերական ուժերը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը (1, 2)

ՌԴ ԶՈւ Տ-90Ա տանկ՝ Հյուսիսային Օսիայի տարածքում

ՌԴ ԶՈւ Տ-90Ա տանկ՝ Հյուսիսային Օսիայի տարածքում

Հյուսիսային Օսիայի վարժանքներին ներգրավված են ՀՌՇ 58-րդ համազորային բանակի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները. շուրջ 700 զինծառայող, 100 միավոր զրահատեխնիկա, հատուկ տեխնիկա:

Առաջին փուլում ՌԴ ԶՈւ մոտոհրաձիգները Տ-90Ա տանկերի, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների սպառազինությունում առկա զինատեսակներով, ԱԳՍ-17 և ՌՊԳ-7Բ նռնականետներով խոցել են պայմանական հակառակորդի թիրախները:

Փետրվարի 6-ին Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի շրջանում ՌԴ ռազմապդային ուժերի ստորաբաժանումները փորձարկել են կործանիչները Իլ-78 լրալցավորող ինքնաթիռների միջոցովօդում լիցքավորելու գործողություններ:

Աշխատանքներին ներգրավվել են շուրջ 30 միավոր Սու-27ՍՄ3 և Սու-30ՍՄ կործանիչներ: աշխատանքներն իրականացվել են գիշերային ժամին՝ 3-6 հազար մետր բարձրության վրա:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ Սու-30ՍՄ կործանիչ

ՌԴ ԶՈւ ՀՌՇ Սու-30ՍՄ կործանիչ

One response to “Ռուսաստանը վարժանքներ է անցկացրել Հյուսիսային Օսիայում և Ռոստովի շրջանում

  1. Pingback: Հյուսիսային Օսիայում ՌԴ ԶՈւ հետախույզները «մուտքային ստուգումներ» են անցնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *