Հյուսիսային Օսիայում ՌԴ ԶՈւ հետախույզները «մուտքային ստուգումներ» են անցնում

Հյուսիսային Օսիայի «Դարյալ» զորավարժարանում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զորամասերի հետախույզները լեռնային պատրաստության վարժանքներ են անում։ Ուսումնական վարժանքներին ներգրավված է  ավելի քան 300 զինծառայող։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՌԴ ԶՈւ հետախույզներ

ՌԴ ԶՈւ հետախույզներ (արխիվ)

Վարժանքների ընթացքում զինծառայողները պետք է սովորեն, կողմնորոշվելով անծանոթ տեղանքում, անձայն լիկվիդացնել պայմանական հակառակորդին՝ կիրառելով հետախուզության և կապի միջիցներ։

Հետախույզների հավաքի նպատակը «մուտքային ստուգումներ» անցնելն է, ըստ որի՝ հետախույզները ռազմական տեղագրության, մարտավարական և կրակային պատրաստության ստուգարքներ են հանձնում։

Նշվում է, որ մուտքային ստուգումների նպատակն է պատկերացում կազմել յուրաքանչյուր ռազմիկի և ստորաբաժանման հմտությունների սկզբնական մակարդակի մասին, որն էլ հնարավորություն կտա զինծառայողների պատրաստությանը ցուցաբերել անհատական մոտեցում։

Վարժանքների ընթացքում զինծառայողները պետք է սովորեն անձայն լիկվիդացնել պայմանական հակառակորդին՝ կողմնորոշվելով անծանոթ տեղանքում՝ կիրառելով հետախուզության և կապի միջիցներ։ Հետախույզներն անցնելու են նաև ալպինիստական պատրաստություն և բարձրանալու են Առա-ուխոխ լեռը։

Նշենք, որ փետրվարի 6-ին Հյուսիսային Օսիայի «Տարսկոյե» զորավարժարանում մեկնարկել էին ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մոտոհրաձիգների վարժանքները, ինչպես նաև նույն օրը Կրասնոդարի և Ռոստովի շրջաններում վարժանքներ են անցկացրել ՀՌՇ օդատիեզերական ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *