Սիրիայի բանակը մարտեր է մղում Դեր Զորում կորցրած տարածքները վերականգնելու համար

Հունվարի 25-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գրոհել են Սիրիայի կառավարական ուժերի՝ Դեր Զոր քաղաքից արևմուտք տեղակայված ռազմաօդային բազան: Սիրիայի կառավարական բանակին հաջողվել է հետ մղել գրոհը: ԻՊ-ն տվել է կենդանի ուժի կորուստներ: Այս մասին հայտնում է Սիրիայի կառավարական SANA գործակալությունը:

Ներկայում Սիրիայի կառավարական ուժերը մարտեր են մղում ռազմաօդային բազա տանող ճանապարհին ընկած Դեր Զոր քաղաքի գերեզմանոցը ազատագրելու համար, կառավարական բանակին հաջողվել է ազատագրել դրա մի մասը, փոխացնում է Al Masdar News լրատվակայքը:

Ավելի վաղ՝ հունվարի 16-ին «Իսլամական պետությունը» պաշարել էր Դեր Զորի ավիաբազան՝ այդպիսով կտրելով այն կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներից: Տասը օր է, ինչ ակտիվ մարտեր են ընթանում մասնավորապես ռազմաբազա տանող ճանապարհին:

Նշենք, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը պարբերաբար հարվածում են Դեր Զորում ԻՊ ահաբեկիչների դիրքերին: Մասնավորապես, ինչպես փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը, հունվարի 25-ին ՌԴ ԶՈւ 6 միավոր Տու-22Մ3 ռմբակոծիչները ավիահարված են հասցրել Դեր Զորում ահաբեկիչների հրամանատարական 2 կետի և զինամթերքի պահեստի:

Դեր Զոր նահանգը և հարակից շրջանները գրեթե ամբողջությամբ գտնվում են ԻՊ վերահսկողության ներքո: Այդ հատվածում կառավարական ուժերի վերահսկողության տակ է գտնվում միայն Դեր Զոր նահանգի ադմինիստրատիվ կենտրոնը, ինչպես նաև վերոնշյալ ռազմաբազան:

Միևույն ժամանակ Սիրիայի կառավարական ուժերը հիմնականում վերահսկում են երկրի արևելյան, հարավ-արևելյան շրջանները և կտրված են Դեր Զորից: Այս տեսանկյունից նշված շրջանում վերահսկողությունը պահպանելը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի կառավարարական ուժերի համար:

Իրադրությունը Դեր Զոր քաղաքում՝ 22.01.2017թ. դրությամբ

Իրադրությունը Դեր Զոր քաղաքում՝ 22.01.2017թ. դրությամբ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *