Հունվարի 16-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պաշարել են Սիրիայի արևելյան հատվածում՝ Դեր Զոր քաղաքից արևմուտք տեղակայված Սիրիայի կառավարական ուժերի ռազմաօդային բազան՝ այդպիսով կտրելով այն կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից:
Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ակտիվ մարտեր են ընթանում Դեր Զորի մոտակայքում՝ մասնավորապես ռազմաբազա տանող ճանապարհին:
#Syria #IslamicState split Regime area in #DeirEzzor in 2 parts pic.twitter.com/BAOj4SZbIE
— Mark (@markito0171) January 16, 2017
Համացանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ զինյալները երկու մասի են բաժանել Ասադի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը, գրավել մի քանի ռազմավարական բարձունքներ:
Սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը հայտնում է, որ կառավարական ուժերը մարտեր են մղում ԻՊ զինյալների գրաված տարածքների վրա վերահսկողություն սահմանելու համար: Ավելի վաղ նույն օրը կառավարական ուժերը ԻՊ հետ բախումների են գնացել Դեր Զորից հարավ և դեպի ռազմաբազա տանող ճանապարհի 2 կողմերում: Միևնույն ժամանակ կառավարական բանակն ու Ռուսաստանի օդուժը հարվածում են ԻՊ դիրքերին:
Դեր Զորի մոտակայքում և Ջաբալ աս-Սարդա շրջանում կառավարական ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի ստորգետնյա 3 թաքստարան՝ զենք և զինամթերքի հետ միասին:
Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնել է, որ ԻՊ զինյալներին հաջողվել է մոտենալ ռազմաբազային և գրավել այդ հատվածում գտնվող նախկին զորամասի տարածքը:
Ըստ աղբյուրի՝ հունվարի 14-ին Սիրիական կառավարական ուժերը կասեցրել են ԻՊ զինյալների հարձակումը ռազմաբազայի հարավային և հյուսիսարևմտյան ուղղություններով: Բախումների ժամանակ սպանվել է ԻՊ 30 զինյալ:
#SYRIA#IslamicState Claims Control Of Mt al-Amal Overlooking City & Other Areas In #DeirEzzor From #SAA. #TerrorMonitor pic.twitter.com/J3E854BTDF
— Terrormonitor.org (@Terror_Monitor) January 17, 2017
Նշենք, որ Դեր Զոր նահանգը և հարակից շրջանները գրեթե ամբողջությամբ գտնվում են ԻՊ վերահսկողության ներքո: Այդ հատվածում կառավարական ուժերի վերահսկողության տակ է գտնվում միայն Դեր Զոր նահանգի ադմինիստրատիվ կենտրոնը, ինչպես նաև վերոնշյալ ռազմաբազան:
Միևույն ժամանակ Սիրիայի կառավարական ուժերը հիմնականում վերահսկում են երկրի արևելյան, հարավ-արևելյան շրջանները և կտրված են Դեր Զորից: Այս տեսանկյունից նշված շրջանում վերահսկողությունը պահպանելը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի կառավարարական ուժերի համար:
2015 թ. ԻՊ-ն պաշարել էր Դեյր Զոր քաղաքը, սակայն այնտեղ գտնվող կառավարամետ ուժերը մինչ օրս կարողանում են վերահսկողությունը փոփոխական հաջողություններով պահպանել:
Հիշեցնենք, որ 2014 թ. սեպտեմբերին «Իսլամական պետություն» խմբավորումը պայթեցրել էր Սիրիայի Դեր Զոր շրջանի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որտեղ ամփոփված էին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info
Pingback: Դեր Զորում փոխադարձ հաջողություններով շարունակվում են Սիրիայի բանակի և ԻՊ մարտերը | Ռազմ.info
Pingback: Սիրիայի բանակը մարտեր է մղում Դեր Զորում կորցրած տարածքները վերականգնելու համար | Ռազմ.info
Pingback: Սիրիայի զինուժը շարունակում է մարտերը Դեր Զորում ԻՊ զինյալների դեմ | Ռազմ.info