[Լրացված] Հունվարի 15-ին հոսպիտալում մահացել է դեկտեմբերի 30-ին վիրավորված զինծառայողը

Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի կայքը:

Արցախի ՊԲ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին

[Լրացում] Հունվարի 16-ին Բակո Սահակյանի հրամանագրով Գարիկ Վարդանյանը հետմահու պարգատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

[Լրացում] Հունվարի 16 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի Վարդանյանը հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:

[Լրացում] Հունվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայողը Մարտունու զինվորական հոսպիտալից 31.12.2016թ. ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային միջանցիկ վիրավորում՝ գլխուղեղային կոմա ախտորոշմամբ:

Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ 31.12.2016թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

2 responses to “[Լրացված] Հունվարի 15-ին հոսպիտալում մահացել է դեկտեմբերի 30-ին վիրավորված զինծառայողը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2017-ի հունվարին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *