Թուրքիան ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայից պահանջում է ավիահարվածներ հասցնել Ալ-Բաբին

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը  քննադատել է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային Ալ-Բաբի գրավման գործողություններում  թուրքական զինուժին ավիացիոն օգնություն տրամադրելուց հրաժարվելու  համար։ Այս մասին հայտնում է  Reuters լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում

Միջազգային կոալիցիան պետք է  կատարի իր պարտականությունները՝ Ալ Բաբի մարտերում մեզ ավիացիոն օգնություն ցուցաբերելով։ Ավիացիոն օգնություն տրամադրելուց հրաժարվելը անթույլատրելի է։

Հիշեցնենք, որ շուրջ 4 ամիս առաջ Թուրքիայի ԶՈւ-ն «Իսլամական պետությանը» դիմակայելու պատրվակով ներխուժեց Սիրիայի տարածք: Սեպտեմբերից գործողություններ են սկսվել Ալ-Բաբ քաղաքի ուղղությամբ, իսկ շուրջ մեկ ամիս  ռազմական գործողություններն ընթանում են հենց քաղաքի մատույցներում:

Նշենք, որ Թուրքիան լրացուցիչ ուժեր է կուտակում Թուրքիայի սահմանին։ Դեկտեմբերի 25-ին  Սիրիայի հետ սահման է ուղարկվել տանկերից կազմված շարասյուն, զրահափոխադրիչներ, հրետանային ինքնագնաց  կայանքներ։ Միաժամանակ Սիրիա է ուղարկվել 500 հատուկջոկատային։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *