Հայտնի են 2015-ին Ադրբեջանի թաքցրած մարտական կորուստներից մեկի տվյալները

2016-ի դեկտեմբերին սոցցանցերում հայտնվել է 2015-ի հունվարի 18-ին սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի գերեզմանաքարի լուսանկար: Ավելի վաղ Razm.info-ն ՄԱԿ-ում Ադրբեջանի ԱԳՆ զեկույցների և մահացած զինծառայողների մասին հայտնի տվյալների համեմատությամբ գտել էր Ադրբեջանի ՊՆ թաքցրած 10 կորուստ, որոնցից մեկը ամսաթվով համապատասխանում է հենց այս զինծառայողին:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Մուրադով Իլգար Յուսիֆ օղլուի (Muradov İlgar Yusif oğlu) գերեզմանաքարը. Կողքի կանգնած անձը՝ 2016 թ. ապրիլին սպանված Գասիմով Թեյմուր Միքայիլ օղլու (Qasımov Teymur Mikayıl oğlu). Աղբյուր՝ Էմիլ Սանամյան

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի հրապարակած լուսանկարում գերեզմանաքարը պատկանում է 2015 թ. հունվարի 18-ին մահացած զինծառայող, կրտսեր ենթասպա Մուրադով Իլգար Յուսիֆ օղլուին (Muradov İlgar Yusif oğlu): 2015 թ. հունիսի 24-ին նրան հետմահու պարգևատրել էր Ադրբեջանի նախագահը: Սակայն մինչ օրս զինծառայողի մահվան օրը հայտնի չէր, Ադրբեջանի ՊՆ-ն որևէ տեղեկություն չէր տրամադրել:

2016-ի սեպտեմբերին Razm.info-ն համեմատել էր ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցները այդ երկրի պետական մարմինների հայտնած, ինչպես նաև Ռազմինֆոյի արձանագրած տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի էր դարձել Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին (2014-15թթ.)։

Դրանցից մեկը սպանվել էր 2015 թ. հունվարի 18-ին՝ Թարթառի ուղղությամբ, հայկական կողմի կրակից: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներում անուններ չեն նշվում: Մյուս 9 մարտական կորուստների մասին առայժմ տվյալներ չի հաջողվել գտնել:

One response to “Հայտնի են 2015-ին Ադրբեջանի թաքցրած մարտական կորուստներից մեկի տվյալները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *