Հետմահու պարգևատրվել է Ադրբեջանի ԶՈւ 4 զինծառայող. նրանցից մեկի մահվան հանգամանքներն անհայտ են

Այսօր՝ հունիսի 24-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ պարգևատրել է մի շարք զինծառայողների, որոնց թվում նաև ԶՈւ 4 զինծառայողի, որոնք «Մարտական ծառայության համար» մեդալով պարգևատրվել են հետմահու։

Ադրբեջանի նախագահի հրամանագրում նշված 4 զինծառայողներից երեքի մահվան հանգամանքները հայտնի են. նրանք են պայմանագրայիններ Ալիև Փերվին Սալահեդդին օղլուն, Ահմադով Էլչին Ռասիմ օղլուն և Հուսեյնով Ռահիլ Էֆսեր օղլուն, ովքեր, 2014-ի օգոստոսի լույս 2-ի գիշերը փորձելով գրոհել պաշտպանության բանակի դիրքերը, ոչնչացվել են հայկական զինուժի դիրքապահների կողմից։

Իսկ ահա հետմահու պարգևատրված չորրորդ զինծառայողի՝ կրտսեր ենթասպա Մուրադով Իլգար Յուսիֆ օղլուի մահվան հանգամանքների մասին ոչինչ հայտնի չէ։ Տեսականորեն չի բացառվում, որ նա զոհված լինի բավական վաղուց, երբ դեռ ոչ բոլոր միջադեպերն էին տեղ գտնում էլեկտրոնային լրատվամիջոցներում։ Սակայն, միևնույն ժամանակ չի բացառվում, որ կրտսեր ենթասպա Մուրադովը սպանվել է համեմատաբար վերջերս, իսկ նրա մահվան փաստը ադրբեջանական կողմը փորձել է թաքցնել։

Ռազմինֆոն կփորձի հավելյալ տեղեկություններ հայթայթել կրտսեր ենթասպա Մուրադով Իլգար Յուսիֆ օղլուի վերաբերյալ և կներկայացնի դրանք՝ հայտնաբերելու դեպքում։

One response to “Հետմահու պարգևատրվել է Ադրբեջանի ԶՈւ 4 զինծառայող. նրանցից մեկի մահվան հանգամանքներն անհայտ են

  1. Pingback: Հայտնի են 2015-ին Ադրբեջանի թաքցրած մարտական կորուստներից մեկի տվյալները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *