Հալեպի արևելքում 100 հազար մարդ է ահաբեկիչների գերությունից ազատվել

Սիրիայի կառավարական ուժերին դաշնակից ուժերի հետ միասին հաջողվել է Հալեպի արևելյան շրջաններում ահաբեկիչների վերահսկողությունից ազատել 100 հազար մարդու: Այս մասին դեկտեմբերի 5-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նիստի ժամանակ, հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

Ջաֆարիի խոսքերով՝ Դամասկոսը Սիրիայից վտարելու է ահաբեկիչներին, որոնց աջակցում են մասնավորապես ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանիան, ինչպես նաև տարածաշրջանում նրանց դաշնակիցները: Երեք պետությունների ներկայացուցիչները Սիրիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել են նիստերի դահլիճը։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել Հալեպում 7-օրյա հրադադար հաստատելու մասին բանաձևին: Այն կոչ էր անում դադադրեցնել բոլորի տեսակի ռազմական գործողությունները, այդ թվում՝ հարվածները «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների դիրքերին:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը, համաձայնելով ՌԴ ներկայացուցչի հետ, ասել է, որ ահաբեկիչները հրադադարը կօգտագործեն զինամթերքով համալրվելու և հակահարձակման անցնելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսերին Սիրիայի բանակը զարգացրել է առաջխաղացումը Հալեպի հյուսիսարևելյան շրջաններում, և արդեն նոյեմբերի վերջին վերահսկողություն է հաստատել արևելյան Հալեպի մեծ մասի վրա: Թեմայի շուրջ Ռազմինֆոն զրուցել էր արաբագետ-իսլամագետ Հայկ Քոչարյանի հետ:

Ներկայում սիրիական բանակը ռուսաստանյան օդուժի աջակցությամբ շարունակում է առաջխաղացումը Հալեպում:

Սիրիայի կառավարական ուժերը՝ Հալեպի ազատագրված հատվածներից մեկում. 28.11.2016

Սիրիայի կառավարական ուժերը՝ Հալեպի ազատագրված հատվածներից մեկում. 28.11.2016

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *