Իրանի ԶՈւ-ն համալրվել է վերանորոգված ուղղաթիռներով և օդային բարձիկով նավով

Իրանի բանակի ռազմածովային ուժերը շահագործման են հանձնել  3 միավոր վերանորոգված  Sikorsky SH-3 ուղղաթիռ և օդային բարձիկով նավ: Այս մասին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվական կայքը:

Ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության` օդային բարձիկով նավն ունակ է արձակել նաև թևավոր հրթիռներ:

Օդային բարձիկով նավ.Իրանի ԶՈւ

Օդային բարձիկով նավ.Իրանի ԶՈւ

Նշենք որ, օդային բարձիկով նավերի արագությունը 150 կմ/ժ է, գործում են ջրային և ցամաքային մակերևույթներում:

Իսկ Sikorsky SH-3  ուղղաթիռը ամերիկյան արտադրության է: Անձնակազմը 4 հոգի է, երկարությունը 16,7 մ, բարձրությունը` 5,13մ, զանգվածը 5382կգ, առավելագույն արագությունը` 267կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 1000 կմ,  թռիչքի առաստաղը` 4481մ:

Sikorsky SH-3 ուղղաթիռներ. Իրանի ԶՈւ

Sikorsky SH-3 ուղղաթիռներ. Իրանի ԶՈւ

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը շահագործման հանձնեց «Խարք» ռազմանավը:

«Խարք» ռազմանավը ունի 200 մետր երկարություն, 25  մետր լայնություն և 25 մետր բարձրություն: Նավի զանգվածը 33 հազար տոննա է, կարող է տեղափոխել 3 ուղղաթիռ և 500 զինծառայող:

One response to “Իրանի ԶՈւ-ն համալրվել է վերանորոգված ուղղաթիռներով և օդային բարձիկով նավով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *