Ռուսաստանը հաստատել է Թուրքիային Ս-400 ԶՀՀ մատակարարման բանակցությունների անցկացումը

Ռուսաստանում կկայանա Թուրքիայի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ կքննարկվի նաև ռուսաստանյան արտադրության Ս-400 զենիթահրթիռային համալիրների՝ Թուրքիային մատակարարման հարցը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության գծով ղեկավար Ալեքսանդր Ֆոմինի խոսքերը։

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ին, ինչպես փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել էր, որ Թուրքիան Ս֊400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման բանակցություններ է վարում ոչ միայն Ռուսաստանի հետ, այլև համանման համակարգեր ունեցող այլ երկրների հետ։

Նշենք, որ Թուրքիան հեռահար զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ հետաքրքրություն ցուցաբերում է դեռևս 2009֊ից։

Հակաօդային պաշտպանության Ս-400 ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները կարող է նկատել մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։

Հենց այս համակարգերից է Ռուսաստանը 2015թ. նոյեմբերին տեղակայել Սիրիայում՝ այնտեղի «Հմեյմիմ» ավիաբազայի հակաօդային պաշտպանությունն ապահովելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *