Իրանը զորավարժություններ է անցկացնում երկրի 14 նահանգում

Նոյեմբերի 3-4-ին  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բեյթ օլ մողադաս» զորամիավորման 343 գումարտակի ներգրավմամբ զորավարժություններ են անցկացվել Իրանի 14 նահանգում: Այս մասին հայտնում է իրանական «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը:

Զորավարժությունների ընթացքում իրականացվել են  հիմնականում որոնողափրկարարական վարժանքներ, ցերեկային և  գիշերային ժամերին խաղարկվել հարձակողական և պաշտպանական գործողություններ:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ

Զորավարժություններն անցկացվել են Իլամ, Խուզիսթան, Գիլան, Մազանդարան, Ֆարս, Սպահան, Քերման, Համադան, Ալբորզ, Լորեսթան, Ղազվին, Քերմանշահ,Շահրեքորդ և Քուրդիստան նահանգներում:

Մասնավորապես հյուսիսարևմտյան Քուրդիստան նահանգում, որտեղ Իրանը հակաահաբեկչական ակտիվ պայքար է մղում, զորավարժություններին ներգրավվել է  30 հազար զինծառայող՝ «Բեյթ օլ մողադաս» զորամիավորման 68 և «Քոսար» զորամիավորման 2 գումարտակ: Այս մասին տեղեկացնում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Նկատենք, որ Քուրդիստանում միայն  վերջին 3  ամիսների ընթացքում  վնասազերծվել է Իրաքից Իրան ներթափանցել փորձող 14 ահաբեկիչ:

Միաժամանակ մի քանի նահանգներում անցկացվող զորավարժությունների նպատակը զինծառայողների մարտական պատրաստվածության աստիճանը  բարձրացնելը, մարտավարական գործնական հմտություններն ամրապնդելն է:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ

Ավելի վաղ «Ալի բեյթ օլ մողադաս» և «Քոսար» զորամիավորումների 4 գումարտակների ներգրավմամբ հակաահաբեկչական պայքարի և ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանության թեմայով զորավարժություն էր անցկացվել մերձկասպյան Գիլան նահանգի Էնզելի քաղաքում:

Իսկ մինչև 2017թ. կեսերը զորավարժություններ են անցկացվելու  երկրի բոլոր նահանգներում:

One response to “Իրանը զորավարժություններ է անցկացնում երկրի 14 նահանգում

  1. Pingback: Իրանական Բասիջը զորավարժություններ է անցկացնում երկրի 8 նահանգում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *