Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Բասիջ կազմավորումը փետրվարի 23-24-ը զորավարժություններ է անցկացնելու երկրի 8 նահանգում։ Մասնավորապես երկրի կենտրոնական Յազդ նահանգում անցկացվելիք զորավարժոությանը ներգրավված է 51 գումարտակ։
Փետրվարի 22-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Յազդում զորավարժությանը խաղարկվելու են 72 մարտավարական և 14 որոնողափրկարարական գործողություն։
Հարավային Խորասանի Բիրջենդի շրջանում զորավարժությանը ներգրավվել է 11 գումարտակ։ Այստեղ իրականցվելու են արվարձանների պաշտպանության, քաղաքում մարտ վարելու գործողություններ։
Սպահան նահանգում վարժանքներին ներգրավվել է 800 զինծառայող (3 գումարտակ)։
Վարժանքներ անցկացվելու են նաև Խորասան է Ռազավի, Սիստան և Բելուջիստան և այլ նահանգներում։
Զորավարժությունների նպատակը զինծառայողների մարտական պատրաստության աստիճանը բարձրացնեն է։
Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի Բասիջը զորավարժություններ անցկացրեց միաժամանակ երկրի 14 նահանգում։ Նախատեսվում է մինչև 2017-ի կեսերը զորավարժություններ անցկացնել երկրի բոլոր նահանգներում։