Հոկտեմբերի լույս 27-ի գիշերը Արարատ քաղաքում ավտովթարի հետևանքով մահացել է հայկական զինուժի ժամկետային զինծառայող Դավիթ Կարենի Վարդանյանը:
ՀՀ ԱԻՆ կայքը հայտնել է, որ գիշերը՝ ժամը 1-ի շրջանում, Դավիթ Վարդանյանի վարած մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Վարորդը մահացել է տեղում, իսկ մեքենայի երեք ուղևորները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Մեքենայի վարորդի՝ զինծառայող լինելը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայաստանյան «Արմենպրես» գործակալության հետ զրույցում:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info