ՀՀ ՊՆ-ում ընդունել են ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ-ում ընդունել են Հայաստանում ԱՄՆ դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդին

ՀՀ ՊՆ-ում ընդունել են Հայաստանում ԱՄՆ դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդին

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նշենք, որ Հայաստանը և ԱՄՆ-ն համագործակցում են այնպիսի ոլորտներում, որոնք են խաղաղապահությունը (ՀՀ ԶՈւ խաղաղապահները Աֆղանստանի և Կոսովոյի խաղաղաահ առաքելություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի հրամանատարության տակ), Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայումը (վերանայման գործընթացին մասնակցել են մասնագետներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից), ինչպես նաև ԱՄՆ-ն ռազմական օգնություն է ցուցաբերում Հայաստանին:

Այսօր՝ սեպտեմբերի 15-ի հանդիպման ժամանակ, Սեյրան Օհանյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ գնդապետ Բրյուս Մերֆին կշարունակի իր պաշտոնակիցների գործը` աշխատանքային փորձը ծառայեցնելով հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *