Հայաստանում մեկնարկել է ՌԴ ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումների հավաք

Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ինժեներասակրավորային ստորաբաժանումների դաշտային ելքը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ հայաստանյան ռազմաբազայի ինժեներ. Նկարը` ՀՌՇ մամուլի ծառայության

ՌԴ ԶՈւ ՀՌՇ հայաստանյան ռազմաբազայի ինժեներ. Նկարը` ՀՌՇ մամուլի ծառայության

Դաշտային ելքին մասնակցում է մոտ 100 զինծառայող, ներգրավված է մոտ 20 միավոր զինտեխնիկա: Մինչ դաշտային ելքը զինծառայողները տեսական դասընթացներ են անցել, իսկ արդեն դաշտային վարժանքների ժամանակ կատարելագործելու են մարտավամասնագիտական, կրակային պատրաստության ունակությունները:

Վարժանքներին ներգրավված են նաև «Օրլան-10» և «Նավոդչիկ-2» ԱԹՍ-ներ, որոնցով ինժեներական ստորաբաժանումները հետախուզում են տեղանքը, որպեսզի պատրաստեն տարածքում տարբեր ամրաշինական կառույցների ստեղծման ծրագրերը:

Ռազմաբազայի ինժեներների վարժանքները կտևեն մեկ ամիս:

One response to “Հայաստանում մեկնարկել է ՌԴ ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումների հավաք

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *