[Թարմացված] Արցախում զինծառայողի մահվան պատճառը հակառակորդի կրակոցը չէ․ ՊԲ

Սեպտեմբերի 2-ին Արցախում զոհված զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի մահվան գործով կատարված քննությամբ պարզվել է, որ զինծառայողը մահացել է ստացել ոչ թե հակառակորդի կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում: Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է Պաշտպանության բանակի կայքը

Սեպտեմբերի 2-ին ՊԲ-ն հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է նախաքննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

One response to “[Թարմացված] Արցախում զինծառայողի մահվան պատճառը հակառակորդի կրակոցը չէ․ ՊԲ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 28 օգոստոսի – 3 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *