Զոհվել է ՊԲ զինծառայող • Օգոստոսին հայկական զինուժը կորցրել է 3 զինծառայող • 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են զորավարժություններ • Անցկացվում են ռազմադաշտային վիրաբուժության դասեր • Ռազմական համալսարանում բացվել է նոր մասնաշենք • Անցկացվել է «Դյուցազուն» համաբանակային մրցույթը • ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են օգոստոսի աշխատանքները • «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին կարող են ներկայացվել ռազմական նախագծեր • ՊԲ հրամանատարն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին • ՀՀ ՊՆ տեղակալը պատասխանել է եվրոպացի լրագրողների հարցերին • Վարժանքներ են անցկացվել ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում

ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի զորավարժության ընթացքը • ՀՀ ՊՆ ռազմական համալսարանի նոր շենքը • ՀՀ նախագահին ներկայացնում են ռազմական համալսարանի նոր շենքի ուսումնանյութական բազան • ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի տանկիստների վարժանքները
• Սեպտեմբերի 2-ին ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական խնդիր կատարելիս զոհվել է զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը:
• Razm.info-ն հրապարակել է օգոստոսին հայկական զինուժի կորուստների մասին ամփոփ տվյալները, ըստ որոնց՝ ամսվա ընթացքում 3 զինծառայող զոհվել է, ևս 17 զինծառայող վիրավորվել է։
• Օգոստոսի 24-26-ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են եռաստիճան զորավարժություններ, որոնց ընթացքում խաղարկվել են մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման դրվագներ՝ 3000 զինծառայողի և 300 միավոր տեխնիկայի ներգրավմամբ։
• Սեպտեմբերի 2-4-ը Հայաստանի (ներառյալ Արցախը) քաղաքացիական և ռազմական ոլորտի 85 վիրաբույժների և վնասվածքաբանների մասնակցությամբ անցկացվում է ռազմադաշտային վիրաբուժության դասընթաց, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

ՀՀ պաշտպանության նախարարը և ռազմական համալսարանի պետը կտրում են համալսարանի նոր մասնաշենքի բացման ժապավենը
• Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում բացվել է հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքը: Արարողության մասնակցել է նաև ՀՀ նախագահը։
• Սեպտեմբերի 3-ին ԶՈւ զորամասերից մեկում անցկացվել է «Դյուցազուն» որակավորման կարգ շնորհելու ամենամյա համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը, որի հաղթողներին խորհրդանշական սև բերետները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
• Օգոստոսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփել են օգոստոսի ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքները, քննարկել առաջիկա անելիքները:
• ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթ, որին այս տարի կարող են ներկայացվել նաև ռազմական ոլորտին վերաբերող նախագծեր։
• Սեպտեմբերի 2-ին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ընդունել է Ապրիլյան մարտերի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին և պատասխանել նրանց հարցերին։
• Սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խոսել է Ապրիլյան պատերազմի, դրանից հետո հայկական բանակում անցկացված բարեփոխումների մասին և պատասխանել է լրագրողների հարցերին:
• Շաբաթվա ընթացքում վարժանքներ են անցկացրել Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստները, հետախույզները և թիկունքայինները։
Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։