ՀՀ ՊՆ-ն հերքում է Նախիջևանում ՀՀ ԶՈւ ԱԹՍ խոցելու լուրերը

Երեկ՝ օգոստոսի 26-ին, ադրբեջանական որոշ լրատվակայքեր, հղում անելով Նախիջևանում ներքին աղբյուրներին, հայտնել էին, որ Նախիջևանում ՀՀ ԶՈւ անօդաչու են խոցել։ Այսօր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը Razm.info-ին հայտնեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և «նման բան չկա»։

Ադրբեջանական լրատվակայքերը հայտնում են, որ հետախուզական ԱԹՍ-ն խոցել են Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, կամ որևէ այլ պատասխանատու մարմին դեռևս որևէ բան չի հայտնել այդ մասին։

Նշենք նաև, որ ադրբեջանական լրատվակայքերը ԱԹՍ-ի խոցման որևէ ապացույց չեն տրամադրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *