Ռազմաշաբաթ. Հայաստան. 21-27 օգոստոսի, 2016

Պաշտպանության նախարարն ու Արցախի ղեկավարը այցելել են առաջնագիծ • Հայաստանը առաջին անգամ կմասնակցի «Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին • Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը  • Ավտոպատահարի հետևանքով մահացել է ՌԴ ՍԶ պայմանագրային երկու զինծառայող • ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունը Բելառուսում • Մարտավարաշարային պարապմունքներ և հրամանատարական հավաքներ 3-րդ կորպուսում • Հայաստանում ՌԴ ռազմաբազայում մեկնարկել են կապավորների մեկամսյա վարժանքներ • ՀՀ ՊՆ-ն հերքում է Նախիջևանում ՀՀ ԶՈւ ԱԹՍ խոցելու լուրերը •  ՌԴ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են անում Հայաստանում • Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները սովորում են «խոցել հակառակորդին» լեռներում • ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում մեկնարկել են լայնամասշտաբ վարժանքներ

Պաշտպանության նախարարն ու Արցախի ղեկավարը այցելել են առաջնագիծ • Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը • ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունը Բելառուսում

Պաշտպանության նախարարն ու Արցախի ղեկավարը այցելել են առաջնագիծ • Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը • ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունը Բելառուսում

• Օգոստոսի 22-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

• Oգոստոսի 26-ին, ադրբեջանական որոշ լրատվակայքեր, հղում անելով Նախիջևանում ներքին աղբյուրներին, հայտնել էին, որ Նախիջևանում ՀՀ ԶՈւ անօդաչու են խոցել, սակայն ՀՀ ՊՆ-ից հերքել են այդ լուրի իսկությունը։

• ԱՄՆ օդուժի ինքնաթիռով Հայաստան են վերադարձել ՀՀ զինված ուժերի՝ Աֆղանստանում մի քանի ամիս խաղաղապահ ծառայության շրջանակներում իրենց հատկացված տարածքների պաշտպանությունը հաջողությամբ իրականացրած զինծառայողները։

Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակի հերթական ստորաբաժանումը

Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակի հերթական ստորաբաժանումը

• Առաջին անգամ Հայաստանը  «Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին կներկայացնի ռազմարդյունաբերական  5 ձեռնարկություն: Ֆորումը անցկացվելու է սեպտեմբերի 6-ից 11-ը՝ մերձմոսկովյան «Պատրիոտ» պարկում։

• ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում օգոստոսի 16-18-ը անցկացվել են մարտավարաշարային պլանային պարապմունքներ, ինչպես նաև ենթակա զորամասերի հրամկազմի մասնակցությամբ հրամանատարական հավաքներ:

• Օգոստոսի 23-ին, Բելառուսի «Օբուզ-Լեսնովսկի» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունը, որին մասնակցում են ՀԽՈւ կազմում ընդգրկված ՀՀ, Բելառուսի, ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԶՈւ, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումներ։(1, 2)

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ԶՈւ ստորաբաժանումները ազատել են գրավված շենքի գերիներին. դրվագ «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունից

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ԶՈւ ստորաբաժանումները ազատել են գրավված շենքի գերիներին. դրվագ «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունից

•  Օգոստոսի 25-ին, Ժամը 16:10-ի սահմանում, Արագածավան գյուղի մոտ մեքենա է կողաշրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում։ Պատահարի հետևանքով զոհվել են ՌԴ ՍԶ զինծառայողներ Արտակ Պետրոսյանը և Ալեքսանդր Սվիտկոն:

• Օգոստոսի 24-ին, Հայաստանի «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ՌԴ ավիախմբի ուղղաթիռները ներգրավվել են բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում անցկացվող վարժանքներին:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը ուղղաթիռներով վարժանքներ է անում բարձրլեռնային զորավարժարաններում. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը ուղղաթիռներով վարժանքներ է անում բարձրլեռնային զորավարժարաններում. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության

Հայաստանում գտնվող ՌԴ ռազմաբազայում մեկնարկել են կապավորների մեկամսյա դաշտային հավաքներ, որոնցում ներգրավված են շուրջ 300 զինվորական և 50 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Օռլան 10» և «Գռանատ» ԱԹՍ-ներ: Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների մոտ 300 զինծառայող վարժանքներ է սկսել Հայաստանի «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում:

Oգոստոսի 24-ին, ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զորախմբերում շուրջ 11 հազար զինծառայողի ներգրավմամբ հրիթռահրետանային զորքերի լայնամասշտաբ վարժանքներ են մեկնարկել:

Տարածաշրջանի ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *