Ադրբեջանում մեկնարկել է ՌԾՈւ զորավարժություն

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Ադրբեջանի ռազմածովային, ռազմաօդային, հրետանային և հրթիռային ուժերի մասնակցությամբ՝  Ադրբեջանի ՌԾՈւ-ում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որի հայտարարվող նպատակը Կասպից ծովում Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածնքների անվտանգության ապահովումն է: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը՝ նշելով, որ վարժանքները շարունակվելու են մինչև օգոստոսի 25-ը:

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի ԺՊ, գնդապետ Հիջրան Ռուսթամզադեն պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին զեկուցում է զորավարժության մասին

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի ԺՊ, գնդապետ Հիջրան Ռուսթամզադեն պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին զեկուցում է զորավարժության մասին

Զորավարժությունը պլանային է, մասնակից զինտեխնիկայի և անձնակազմի  մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այցելել է Ադրբեջանի ՌԾՈւ ռազմաբազա և հրամանատարական կայան, որտեղ նրան տեղեկացրել են զորավարժությանը մասնակցող նավերի ընդհանուր պատրաստականության, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածի և ռազմածովային ուժերի օպերատիվ իրադրության մասին:

Այնտեղ Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի պաշտոնակատար, ՌԾՈւ գնդապետ Հիջրան Ռուսթամզադեն  հայտարարել է նավատորմը մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի բերելու մասին:

Նշենք նաև, որ այսօր՝ օգոստոսի 22-ին, ՌԴ Կասպյան նավատորմիղի երկու նավախմբերը ավարտել են Կասպից ծովում օգոստոսի 15-ից մեկնարկած վարժանքները և վերադարձել հիմնական տեղակայման բազաներ՝ Աստրախան և Մախաչկալա:

2 responses to “Ադրբեջանում մեկնարկել է ՌԾՈւ զորավարժություն

  1. Pingback: Կասպից ծովում ավարտվել են Ադրբեջանի ՌԾՈւ վարժանքները | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *