Մարտավարաշարային պարապմունքներ և հրամանատարական հավաքներ 3-րդ կորպուսում

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում օգոստոսի 16-18-ը անցկացվել են մարտավարաշարային պլանային պարապմունքներ, ինչպես նաև ենթակա զորամասերի հրամկազմի մասնակցությամբ հրամանատարական հավաքներ, որոնք ուղեկցվել են ցուցադրական, գործնական, մեթոդական պարապմունքներով և դասախոսություններով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը (12)

Մարտավարաշարային պարապմունքներում ստուգվել է զինծառայողների մարտավարական-մասնագիտական  պատրաստվածությունը:

Հրամանատարական հավաքներ մարտավարաշարային պարապմունքներ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում

Հրամանատարական հավաքներ մարտավարաշարային պարապմունքներ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում

Հրամանատարական հավաքների նպատակն էր բարձրացնել սպայական կազմի տեսական գիտելիքներն ու մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործել նրանց գործնական ունակությունները մարտական և զորահավաքային պատրաստականության, շտաբների պատրաստության, զորքերի ծառայության կազմակերպման և մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ու կազմակերպման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ից ՀՀ ԶՈւ զորամասերում մեկնարկել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի` ամառային ուսումնական փուլի շրջանակում իրականացվող միջոցառումները, որոնց շրջանակներում անցկացվում են տարբեր պարապմունքներ:

Հավելենք՝ օգոստոսի 8–10-ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուսումնական կենտրոններից մեկում զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել էր ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:

3-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

3-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

Հրամանատարական հավաքներ մարտավարաշարային պարապմունքներ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում

Հրամանատարական հավաքներ մարտավարաշարային պարապմունքներ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում

Հրամանատարական հավաքներ մարտավարաշարային պարապմունքներ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում

Հրամանատարական հավաքներ մարտավարաշարային պարապմունքներ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում

One response to “Մարտավարաշարային պարապմունքներ և հրամանատարական հավաքներ 3-րդ կորպուսում

  1. Pingback: ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են զորավարժություններ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *