Հայաստանում ՌԴ ռազմաբազայում մեկնարկել են կապավորների մեկամսյա վարժանքներ

Հայաստանում գտնվող ՌԴ ռազմաբազայում մեկնարկել են կապավորների մեկամսյա դաշտային հավաքներ, որոնցում ներգրավված են շուրջ 300 զինվորական և 50 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Օռլան 10» և «Գռանատ» ԱԹՍ-ներ, որոնք օգտագործվել են որպես կապի միջանկյալ հաղորդման համալիրներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Օռլան» ԱԹՍ

«Օռլան» ԱԹՍ

Դաշտային հավաքների հիմնական նպատակը բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժառաններում ռազմաբազայի հրամանատարական կետերի միջև անընդհատ կապի ապահովումն է:

Նշվում է, որ հավաքը մեկնարկել է ժայռային տեղանքով 100 կմ երթով, որտեղ  «Գռանատ» տիպի ԱԹՍ-ների գործածմամբ հրամանատարական կայաններին և շտաբերին կապով ապահովելու համար վարժություններ են կատարվել:

One response to “Հայաստանում ՌԴ ռազմաբազայում մեկնարկել են կապավորների մեկամսյա վարժանքներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *