Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստները ջրասուզման վարժանքներ են անում

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի «Ալագյազ» բարձլեռնային զորավաժարանում  տանկային անձնակազմերի համար կառուցվել է 200 քմ մակերեսով և 5 մետր խորությամբ ստորջրյա պատրաստության համալիր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

ՌԴ ՀՌՇ «Ալագյազ» զորավարժարանում անցկացվում են թեթև ստորջրյա մարզումներ

ՌԴ ՀՌՇ «Ալագյազ» զորավարժարանում անցկացվում են թեթև ստորջրյա մարզումներ

Նշվում է, որ առաջին անգամ Հարավային Կովկասում տեղակայված ՀՌՇ տանկային ստորաբաժանումները հնարավորություն են ստացել անցկացնել թեթև ստորջրյա մարզումներ՝ առանց տեղակայման վայրերը լքելու: Մինչ այդ անձնակազմները իրենց մարզումները անցկացնում էին Ռուսաստանի տարածքում տեղակայված նմանատիպ կենտրոններում:

Բարձրլեռնային զորավարժարանում կառուցված համալիրում այս ամիս մարզումներ կիրականացնեն շուրք 100 տանկիստներ: Գործնական մարզումներին մասնակցելու են ինչպես գումարտակի զինվորները, այնպես էլ՝ հրամանատարները, որոնք նորմատիվներ են հանձնել  լողից և հոգեբանական պատրաստությունից:

Թեթև ստորջրյա մարզումները  տանկային հատուկ լողավազանում տանկերի վարման համալիր մարզումների համար նախապատրաստական բնույթ են կրում: Տանկային հատուկ լողավազանը շահագործման կհանձնվի այս տարվա սեպտեմբերին, չնայած որ առավել վաղ բացման ժամկետը նախանշվում էր օգոստոսին:

Սկզբնական շրջանում տանկիստները ծանոթանալու են ջրասուզակի հանդերձանքով ջրում սուզվելու հմտություններին, անվտանգության կանոններին, տարբեր իրավիճակներում ստորջրյա գողծողությունների կարգին, ստորջրյա տարհանման կանոներին և ձևերին, ինչպես  նաև՝ առաջին բուժօգնություն ցույց տալուն:

Նշենք նաև, որ Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի բարձրլեռնային «Կամխուդ» զորավաժարանում կառուցվել է նաև մարտական մեքենաների ստորջրյա մարզումների և մարտական պատրաստության նորմատիվների համար հատուկ լողավազան:

ՌԴ ՀՌՇ «Ալագյազ» զորավարժարանում անցկացվում են թեթև ստորջրյա մարզումներ

ՌԴ ՀՌՇ «Ալագյազ» զորավարժարանում անցկացվում են թեթև ստորջրյա մարզումներ

ՌԴ ՀՌՇ «Ալագյազ» զորավարժարանում անցկացվում են թեթև ստորջրյա մարզումներ

ՌԴ ՀՌՇ «Ալագյազ» զորավարժարանում անցկացվում են թեթև ստորջրյա մարզումներ

ՌԴ ՀՌՇ «Ալագյազ» զորավարժարանում անցկացվում են թեթև ստորջրյա մարզումներ

ՌԴ ՀՌՇ «Ալագյազ» զորավարժարանում անցկացվում են թեթև ստորջրյա մարզումներ

ՌԴ ՀՌՇ «Ալագյազ» զորավարժարանում անցկացվում են թեթև ստորջրյա մարզումներ

ՌԴ ՀՌՇ «Ալագյազ» զորավարժարանում անցկացվում են թեթև ստորջրյա մարզումներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *