Այսօր՝ օգոստոսի 17-ին, համաձայն Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի, մեկնարկել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի պաշտոնական այցը Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և առանձնազրույցը գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական ռազմական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով անցկացվող օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին հայ և բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանը վերաբերող խնդիրներ, ինչպես նաև՝ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև 2016թ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքն ու առաջիկա աշխատանքային ուղղությունները:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող խնդիրներին: Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարները հանդես են եկել հայտարարությամբ:
Նշենք նաև, որ երեկ՝ օգոստոսի 16-ին, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենենատ Անդրեյ Ռավկովը աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info