Թշնամու կրակոցից Արցախում քաղաքացիական անձ է զոհվել

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, թշնամու «Իստիգլալ» դիպուկահար հրացանի կրակոցից Արցախում զոհվել է քաղաքացիական անձ, Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Բացի այդ, փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը  հայ-ադրբեջանական շփման գծի արցախյան հատվածում լարվածությունը նկատելի աճել է, հաղորդագրության մեջ նշում է ՊԲ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, 60 միլիմետրանոց ականանետով (10 արկ),  ՌՊԳ-7 (8 արկ), ԱԳՍ-17 (3 արկ), ՍՊԳ-9 (1 արկ) և ԳՊ-25 (6 արկ) տիպի նռնականետներով հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է ավելի քան 4500 անգամ:

One response to “Թշնամու կրակոցից Արցախում քաղաքացիական անձ է զոհվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 7 – 13 փետրվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *