Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, թշնամու «Իստիգլալ» դիպուկահար հրացանի կրակոցից Արցախում զոհվել է քաղաքացիական անձ, Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Բացի այդ, փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի արցախյան հատվածում լարվածությունը նկատելի աճել է, հաղորդագրության մեջ նշում է ՊԲ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, 60 միլիմետրանոց ականանետով (10 արկ), ՌՊԳ-7 (8 արկ), ԱԳՍ-17 (3 արկ), ՍՊԳ-9 (1 արկ) և ԳՊ-25 (6 արկ) տիպի նռնականետներով հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է ավելի քան 4500 անգամ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 7 – 13 փետրվարի, 2016 | Ռազմ.info