Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ. ամփոփվել են զորամասերի ստուգումները

Այսօր՝ փետրվարի 11-ին Արցախում անցկացվել է Պաշտպանության բանակի հրամկազմի խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Երևանից խորհրդակցությանը տեսակապի միջոցով միացել են նաև ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի և բանակային զորամիավորումների հրամկազմը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Պաշտպանության բանակի խորհրդակցությանը Երևանի տեսակապով մասնակցում է նաև ՊՆ կենտրոնական ապարատը

Պաշտպանության բանակի խորհրդակցությանը Երևանի տեսակապով մասնակցում է նաև ՊՆ կենտրոնական ապարատը

Խորհրդակցության ընթացքում զորամասերում անցկացված ամփոփիչ ստուգումների նախնական արդյունքների, նոր ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցել են բանակային կորպուսների հրամանատարները, պաշտպանության նախարարության և զինված ուժերի մի շարք վարչությունների պետեր, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:

Ներկայացվել են առաջնագծում և զորքերի մշտական տեղակայման վայրերում զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ուսումնական տարվա նախապատրաստական փուլի աշխատանքների առանցքային հարցերը, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները:

One response to “Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ. ամփոփվել են զորամասերի ստուգումները

  1. Pingback: Նախարար Օհանյանն այցելել է Պաշտպանության բանակի դիրքեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *