Բելառուսը Սու-30 կործանիչների գնման նախնական համաձայնության է եկել ՌԴ հետ

Բելառուսի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Իգոր Լոտենկովը հայտնել է, որ Բելառուսը Ռուսաստանի հետ նախնական համաձայնության է հասել Սու-30 կործանիչներ գնելու հարցում: Այս մասին փետրվարի 4-ին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

ՌԴ ռազմաօդային ուժերի ՍՈւ-30 կործանիչների վեցյակ

ՌԴ ռազմաօդային ուժերի ՍՈւ-30 կործանիչների վեցյակ

Վերջնական համաձայնության հասնելու դեպքում Բելառուսը նոր կործանիչներով կփոխարինի իր զինված ուժերում շահագործվող ՄիԳ-29 կործանիչները:

Նշվում է, որ դեռևս 2015-ի վերջին Բելառուսի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ իրենք ցանկանում են թարմացնել ավիապարկը և Ռուսաստանից գնել Սու-30 կործանիչներ, ինչպես նաև շարունակել Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների և «Տոպ-Մ2» զենիթահրթիռային համալիրների գնումը:

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ին նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր , որ Ռուսաստանը նախատեսում է ուժեղացնել Բելառուսի հակաօդային պաշտպանության համակարգը:

Հավելենք, որ  Սու-30 կործանիչը նախագծվել է Սու-27 ուսումնամարտական ինքնաթիռի հիման վրա և շահագործվում է 1992 թվականից։ Կործանիչի առավելագույն արագությունը 2100 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 17300 մետր է։

Սպառազինությունում Սու-30-ն ունի 20մմ-անոց մեկ ավիացիոն հրանոթ և 12 կախոց՝ նախատեսված տարբեր նշանակության հրթիռների, ինչպես նաև ռումբերի համար: Կարող է կրել մինչև 8 տոննա սպառազինություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *