Վրաստանում զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 4-ին Գորիում տեղակայված Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման 5-րդ հետևակային բրիգադի տարածքում մահացել է զինծառայող Թամազ Թամարաշվիլի։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործով զբաղվում է ռազմական ոստիկանությունը,փաստի առիթով հետաքննություն է տարվում։

Ինչպես հոկտեմբերի 5-ին հաղորդում է վրաստանյան « Իմեդի» հեռուստաընկերության կայքը, մահացած զինծառայողի բարեկամները համաձայն չեն ինքասպանության վարկածին և մեղադրում են զորամասի հրամանատարությանն անուշադրության համար։

«Միակ բանը, որ ինձ ասել են այն է, թե զենքը նրա կողքին է եղել, ինքն ընկել է և զենքը կրակել է։ Նման բան չի կարող լինել։ Բանակում խաղ չեն խաղում չէ՞»,—ներկայացրել է մահացածի կինը՝ Մանանա Ակոպիան, հաղորդում է «Իմեդին»։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ էլ Վրաստանի «Նորիո» ուսումնական կենտրոնի մերձակայքում հայտնաբերվել էր մեկ այլ զինծառայողի դի։ Մահացել էր Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման առաջին հետևակային բրիգադի շարքայիններից Տ. Փ-ն։ Վերջինս հաստիքային զենքի միջոցով ինքնասպան էր եղել։

One response to “Վրաստանում զինծառայող է մահացել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 4 — 10 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *