Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 4 — 10 հոկտեմբերի, 2015

Վրաստանում զինծառայող է մահացել • Վրաստանի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին • Թինաթին Խիդաշելիի հարցազրույցը «Կավկասիա» հեռուստաընկերությանը  մինչև Բրյուսել մեկնելը 

Հոկտեմբերի 4-ին Գորիում տեղակայված Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման 5-րդ հետևակային բրիգադի տարածքում, ըստ նախանական վարկածի, ինքնասպան է եղել Թամազ Թամարաշվիլին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Վրաստանի պաշտպանության նախարարը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Վրաստանի պաշտպանության նախարարը

Հոկտեմբերի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և նրա տեղակալ Ալեքսանդր Վերշբոուին։ Քննարկվել են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հեռանկարները և այլն։

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հոկտեմբերի 6-ին՝ մինչև Բրյուսել մեկնելը «Կավկասիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է, որ Վրաստանը վաղուց արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն, սակայն այդ որոշումը կայացնելու են անդամ 28 երկրները։

 

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *