Նախիջևանում մեկնարկել է ադրբեջանական զինուժի հրամանատարաշտաբային զորավարժություն

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Նախիջևանի առանձին համազորային բանակում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որը տևելու է 3 օր և ավարտվելու է հոկտեմբերի 8-ին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը ծանոթանում է զորավարժության պլանին. 2015-ի փետրվար

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը ծանոթանում է զորավարժության պլանին. 2015-ի փետրվար

Հաղորդագրությունում նշվում է, որ մեկնարկած զորավարժությունն ըստ սցենարի հանդիսանում է այս տարվա սեպտեմբերի 6-ից 13-ն անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության տրամաբանական շարունակությունը, որի ընթացքում ստուգվելու են բոլոր զորատեսակների շտաբերի կառավարման հմտությունները։

Նախատեսված է նաև ուսումնական առաջադրանքների կատարում օպերատիվ բարդ պայմաններում՝ տարբեր զորատեսակների ընդգրկմամբ։ Անցկացվող վարժաքնենրի մասին այլ մանրամասների այս պահին չեն հաղորդվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *