«Թալիբանի» զինյալները հարձակվել են Պակիստանի ռազմաբազաներից մեկի վրա

Պակիստանում «Թալիբան» շարժման զինյալներն այսօր՝ սեպտեմբերի 18-ի վաղ առավոտյան, հարձակվել են երկրի հյուսիսարևմտյան Փեշավար քաղաքի ռազմաօդային ուժերի Բադաբեր բազայի վրա՝ սպանելով առնվազն 17 հոգու։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պակիստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Ասիմ Բաջուան։

Ասիմ Բաջուայի գրառումը՝ «Թալիբանի՝» սեպտեմբերի 18-ի հարձակման վերաբերյալ

Ասիմ Բաջուայի գրառումը՝ «Թալիբանի՝» սեպտեմբերի 18-ի հարձակման վերաբերյալ

Վերջինիս խոսքերով՝ մահացածներից 16-ը աղոթելիս են եղել մզկիթում, իսկ մեկը՝ կապիտան Ասֆանդյարը, սպանվել է հակահարձակումը կազմակերպելիս։

Բաջուանի խոսքերից չի հասկացվում՝ սպանված 16 անձիք զինվորականներ են, թե՝ քաղաքացիականներ։ Խոսնակը նաև նշում է, որ հարձակումն իրականացվել է 2 կողմից։

Հավելենք, որ բացի գրառումից Բաջուան հրապարակել է նաև նկարներ, որոնցում երևում են սպանվածների արյունոտված մարմինները։ Վերջիններս պակիստանյան ազգային հագուստով են (շալվար խամիիզ)։

Բրիտանական Reuters  լրատվական գործակալությունը, հղում անելով Պակիստանի փրկարարական ծառայության պաշտոնյա Աիլալ Ահբեդին, հայտնում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել և հոսպիտալացվել է 20 զոնվորական։

Գործակալության փոխանցմամբ՝ «Թալիբանի» խոսնակ Մուհհամադ Խորասանին հաստատել է, որ հարձակումն իրենք են իրականացրել ու պատճառաբանել, որ այդ ավիաբազայից օդ բարձրացող կործանիչները խոցում են իրենց դիրքերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *