«Շանթ-2015» զորավարժություն. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 5

Սեպտեմբերի 3-ին Հայաստանում մեկնարկել են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որը ղեկավարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  ՊՆ տեղեկատվական կենտրոնում ասուլիս է տալիս ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հաղորդում է Ռազմինֆոյի թղթակից Գարիկ Հարությունյանը։


«Զորավարժության ընթացքում անցկացվել են և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական, և հակահարձակողական գործողություններ», — Մովսես Հակոբյան։

Քաղաքացիական գերատեսչությունների մասով զորավարժությունն ավարտվելու է սեպտեմբերի 6-ին։ Վերջին ներածականները նրանց տրվելու են սեպտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը, դրանց կատարումը կտևի մինչև սեպտեմբերի 6-ի որոշակի ժամ, իսկ դրանից հետո գերատեսչություններում նախնական ամփոփումներ են լինելու, և արդյունքները ներկայացվելու են զորավարժության ղեկավարությանը։ Զինված ուժերի մասով զորավարժությունը տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։

«Այս պահի դրությամբ զորավարժության ղեկավարությունն իր նպատակին հասել է։ Առանձնապես ուզում եմ կարևորել, որ ենթակաները՝ նախարարությունները և մյուս գերատեսչությունները, ևս բավականին մեծ բավականություն են ստացել, քանի որ այս մասշտաբի զորավարժության առաջին անգամ են մասնակցում։

Սա նրանց օգնել է, որ զորահավաքային գծով ստուգեն իրենց պատրաստականության աստիճանը։ Ստեղծվել է թեժ աշխատանքային մթնոլորտ է ստեղծվել, որովհետև որևէ մեկ նախարարություն չի ուզում, որ իր մոտ թերություն լինի, բոլորն աշխատում են, որ իրենց մասին մենակ լավը նշվի։

Կան նաև թերություններ, որոնք զորավարժության ամփոփումից հետո մտնելու են թերությունների վերացման ծրագրի մեջ», — նշեց գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։


Զինված ուժերը զուգահեռ օպերատիվ մարտավարական զորավարժություն են անցկացնում: Տևելու է մինչև սեպտեմբերի15-ը:

Ըստ սցենարի՝ փախստականների հետ կարող էին մուտք գործել նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ, ինչի համար ԱԱԾ-ն համապատասխան գործողություն է իրականացրել, որպեսզի ԻՊ անդամներ մուտք չգործեն Հայաստան:

Զորավարժության սցենարով` երեկ` սեպտեմբերի 4-ին, Երևանի Ավան վարչական շրջանում խռովություն է եղել, ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը շրջափակել են Ավանը և հայտարարել պարետային ռեժիմ:

Զորավարժության սցենարով` ՀՀ նախագահը որոշում է կայացրել հայտարարել ռազմական դրություն: Սա տեսականորեն է, գործնականում չի կիրառվելու:

ՊՆ տեղեկատվական կենտրոնում ասուլիս է տալիս ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ՀՀ կառավարության արտագնա նիստը, որի ժամանակ ընդունել են նաև Թուրքիայից Հայաստան անցած փախստականների ներկայացուցիչներին

ՀՀ կառավարության արտագնա նիստը, որի ժամանակ ընդունել են նաև Թուրքիայից Հայաստան անցած փախստականների ներկայացուցիչներին

ՀՀ կառավարության պայմանական արտագնա նիստում, «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով, վարչապետն ընդունել է փախստականների խմբին, ծանոթացել նրանց խնդիրներինև համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է արագ լուծումներ տալ փախստականների խնդիրներին:


Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կառավարության փակ նիստ է եղել Հայաստան եկած փախստականների հարցերով։ Նիստի արդյունքները չեն հրապարակվել։

Զորավարժությանը Նուբարաշենում ներկա են միջազգային կազմակարպետությունների ներկայացուցիչներ՝ UNHCR-ից, ՀԱՊԿ-ից, ինչպես նաև հայկական Կարմիր խաչից։

Զորավարժությանը մասնակցող փախստականները, փայտով տղամարդը վերջիններիս ղեկավարն է

Զորավարժությանը մասնակցող փախստականները, փայտով տղամարդը վերջիններիս ղեկավարն է

Ճամբարում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները փախստականների տեղավորման և ամբոխ կառավարման վարժանք են արել, որի սցենարով՝ ճամբարում հավաքված փախստականները ցույց են արել՝ ավելի լավ պայմաններ տրամադրելու պահանջով։ Մասնավորապես պահանջների մի մասը վերաբերել են երեխաներով կանանց ու հատուկ ուշադրության արժանի այլ փախստականների ավելի լավ պայմաններ տալուն, ոստիկանները վերջինիս պահանջը բավարարել են, ինչից հետո դժգոհ ամբոխը ցրվել է։


«Շանթ-2015»-ի սցենարով՝ զորավարժարանում բացված է մոտ 10 վրան՝ ամեն մեկն իր աշխատանքային գործառույթներով։ Փախստականները հերթով անցնում են այդ վրաններով, որտեղ նրանց գրանցում են, նկարում, ապա ժամանակավոր կացարան տալիս։ Մահճակալներով կահավորված առանձին կացարան-վրաններ են նախատեսված կանանց և տղամարդկանց համար։Բացի այդ, փախստականներն ապահովված են սննդով, բուժսպասարկմամբ, բացազատվել են նաև հեռախոսային ու փոստայի կապի հանգույցներ։Հայաստանում են այն մարդիկ, ում կյանքին և ազատությանը իրենց երկրում վտանգ է սպառնում։ Ճամբարը վերահսկում են ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության, ազգային անվտանգության ծառայության, արտգործանախարարության, ոստիկանության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։

«Շանթ-2015» զորավարժության սցենարով՝ Թուրքիայից և այլ երկրներից Հայաստան են անցել եզդի, քուրդ ու թուրք փախստականներ։ Նրանց Հայաստանում տեղավորել են Նուբարաշենի զորավարժարանում ստեղծված ճամբարում։ Փախստականների հարցերով զբաղվում է ՀՀ միգրացիոն վարչությունը։ Սցենարով՝ Հայաստանում մոտ 2000 փախստականի ընդունման համար պայմաններ են ստեղծված։

One response to “«Շանթ-2015» զորավարժություն. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 5

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *