Բախումներ Թուրքիայում. օպերատիվ լրահոս, սեպտեմբերի 1

Հուլիսի 20-ից Թուրքիայի հարավային, հարավարևելյան և արևելյան՝ հիմնականում քրդաբնակ շրջաններում հաճախակի բախումներ են լինում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի իշխանությունների միջև:


Հաբեր 7. Կենտրոնական Թունջելի նահանգի Նազըմիյե գավառում ոստիկանության նախաձեռնած լայնամասշտաբ գործողության արդյունքում ձերբակալվել է 8 հոգի: Այս գործողությանը նախորդել էր օգոստոսի 28-ին PKK մարտիկների՝ նռնականետներով ու հրազենով հարձակումը ոստիկանատան վրա, ինչի արդյունքում սպանվել էր 3 զինյալ, վիրավորվել՝ 3 ոստիկան, որոնցից 1-ը մահացել էր հիվանդանոցում: Oգոստոսի 28-ի միջադեպի մասին հայտնել էր նաև թուրքական Միլլիյեթ պարբերականը:

Անադոլու. Հարավարևելյան Բաթման քաղաքում PKK-ի մարտիկների հարձակման արդյունքում վիրավորված ոստիկաններից մեկը մահացել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաթմանում PKK-ի մարտիկները կրակել էին ոստիկանների մեքենայի վրա, վիրավորվել էր 2 ոստիկան։

Թուրքական Անադոլու գործակալության կազմած պաստառը, որտեղ ցույց են տրված HDP-ի ղեկավար Դեմիրթաշի հանդիպումները Եվրոպայում, ինչպես նաև նշվում է Եվրոպայում բռնված և Թուրքիա չտեղափոխված PKK անդամների մասին

Թուրքական Անադոլու գործակալության կազմած պաստառը, որտեղ ցույց են տրված HDP-ի ղեկավար Դեմիրթաշի հանդիպումները Եվրոպայում, ինչպես նաև նշվում է Եվրոպայում բռնված և Թուրքիա չտեղափոխված PKK անդամների մասին

Անադոլուն մեղադրում է եվրոպական երկրներին, որ նրանք աջակցում են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) և PKK-ի անդամների՝ Եվրոմիության անդամ երկրներում անցկացվող հանդիպումներին: Այդ հանդիպումների ընթացքում կողմերն իբր ծրագրեր են մշակում ընդդեմ Թուրքիայի, իսկ Եվրոմիությունը ոչ մի կերպ չի խոչընդոտում դրան։ Իր պնդումներն ապացուցելու համար Անադոլուն կազմել է կուսակցության ղեկավար Դեմիրթաշի՝ Եվրոպայում ունեցած հանդիպումների ժամանակագրությունը: Բացի այդ, գործակալությունը նշում է, որ եվրոպական երկրներն իրենց տարածքում բռնված PKK անդամներին չեն հանձնում Թուրքիային:


Դողան. PKK-ի մարտիկները հարձակվել են Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահագի Գյուչլուքոնակ գավառի Քյուփելի և Քիլիսե լեռների միջև տեղակայված ռազմաբազայի վրա։ Զինվորները պատասխան կրակ են բացել, ինչից հետո PKK-ի զինյալները փախել են։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չկա։ PKK-ի մարտիկներին հայտնաբերելու համար նահանգում սկսվել են հատուկ գործողություններ։ Թուրքիայի օդուժը «Աթաք» և « Կոբրա» տեսակի ուղղաթիռներով ավիահարվածներ է հասցնում PKK-ի դիրքերին (կոնկրետ նահագները չեն նշվում)։

Թուրքիայի իշխանությունները 150 ռազմական մեքենա և 50 ավտոբուս են տեղափոխում Շըրնաք՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար

Թուրքիայի իշխանությունները 150 ռազմական մեքենա և 50 ավտոբուս են տեղափոխում Շըրնաք՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար

Թուրքիայի իշխանությունները 150 ռազմական մեքենա և 50 ավտոբուս են տեղափոխում Շըրնաք՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար

Թուրքիայի իշխանությունները 150 ռազմական մեքենա և 50 ավտոբուս են տեղափոխում Շըրնաք՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար

Դողան. Այսօր Թուրքիայի Մարդին նահանգից դեպի Շըրնաք նահանգի գավառներ են տեղափոխվել մոտ 150 ռազմական մեքենա և մոտ 50 ավտոբուս (դրանցով տեղափոխված անձնակազմի քանակը չի հստակեցվում): Նշվում է, որ նպատակը Շըրնաքում անվտանգության մակարդակը բարձրացնելն է:


Դողան. Թուրքիայի հարավարևելյան Բաթման քաղաքի Հասանքեյֆ ճանապարհի վրա PKK-ի մարտիկները կրակել են ոստիկանների մեքենայի վրա։ Հարձակման արդյունքում 2 ոստիկան վիրավորվել է։ Կասկածյալներին հայտնաբերելու համար նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Դողան. Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազեթ գավառում ոստիկանությունը ձերբակալել է «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) և «Խաղաղություն և ժողովրդավարություն» (DBP) կուսակցությունների 13 անդամ, այդ թվում նաև Դողուբայազեթի գավառապետ Սաբրի Թայֆուրին։

Քրդական PKK-ի անդամները փակել են Թունջելիի ճանապարհները և կանգնեցրել են այնտեղով անցնող մեքենաները

Քրդական PKK-ի անդամները փակել են Թունջելիի ճանապարհները և կանգնեցրել են այնտեղով անցնող մեքենաները

Քրդական PKK-ի անդամները փակել են Թունջելիի ճանապարհները և կանգնեցրել են այնտեղով անցնող մեքենաները

Քրդական PKK-ի անդամները փակել են Թունջելիի ճանապարհները և կանգնեցրել են այնտեղով անցնող մեքենաները

Ջիհան․ Թուրքիայի Թունջելի նահանգում PKK-ի զինյալները դարձյալ փակել են Թունջելի-Էրզինջան և Թունջելի-Օվաջըք ճանապարհները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ այս ճանապարհներով երթևեկությունը դադարեցվել էր Թունջելիի նահանգային իշխանությունների որոշմամբ՝ PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություն իրականացնելու նպատակով: Արդյունքի չհասնելով՝ թուրքական իշխանություններն այսօր առավոտ նորից բացել էին ճանապարը։


Սաբահ․ Օգոստոսի 31-ին Թուրքիայի Յուքսեքովա քաղաքում PKK-ի զինյալները հարձակվել են քաղաքի տրանսպորտի վարչության շենքի վրա։ Հարձակման արդյունքում մեկ քաղաքացի է զոհվել։

Դողան․ Թուրքիայի Էլազիղ նահանգի Քարաքոչան շրջանում թուրքական ոստիկանությունը, հատուկ գործողության արդյունքում, PKK-ի երիտասարդական կառույց «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG) 9 անդամ է ձերբակալել։

Անադոլու․ Թուրքական պետությունը 63 հազար լիրա (21 000 ԱՄՆ դոլար)կտրամադրի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում նախորդ ամսվա ընթացքում PKK-ի զինյալների գործողություններից նյութական վնաս կրած 118 բնակչի։

«Bugün susmaz» —«Բուգյունը չի լռելու»

«Bugün susmaz» —«Բուգյունը չի լռելու»

Today’s Zaman. Գյուլենականների կազմակերպությունը խուզարկելու իշխանությունների քայլին հրապարակայնորեն դեմ է հանդես եկել գյուլենական Bugün թերթի խմբագրությունը, որը տարածել է անձնակազմի լուսանկարը՝ լրագրողների ձեռքում «Բուգյունը չի լռելու» գրառումներով:


Յենի Շաֆաք. Սեպտեմբերի 2-ին անցկացվելու է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու են թուրքական իշխանությունների և քրդական PKK-ի վերջին շրջանի բախումները, ինչպես նաև անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկումը մինչև Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրությունները (նոյեմբերի 1-ին):

ԱՄՆ պետքարտուղարություն․ ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակ Մարկ Տոները օգոստոսի 31-ին՝ իր ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով Թուրքիայում ձերբակալված բրիտանացի լրագրողների մասին հարցին, կոչ է արել Թուրքիայի ղեկավարներին «գործողություններ ձեռնարկել ժողովրդավարության համամարդկային արժեքների և խոսքի ազատության պահպանման համար»։

Թուրքական «Սյոզջու» պարբերականի տիտղոսաթերթը. գրված է. «Եթե «Սյոզջուն» լռի, Թուրքիան կլռի»:

Թուրքական «Սյոզջու» պարբերականի տիտղոսաթերթը. գրված է. «Եթե «Սյոզջուն» լռի, Թուրքիան կլռի»:

Գյուլենականների հետ կապ ունեցող կազմակերպությունը խուզարկելու հետ կապված՝ Թուրքիայում գյուլենականների մեկ այլ թերթ՝ «Սյոզջուն», այսօր լույս է տեսել դատարկ տիտղոսաթերթով, որի վրա միայն գրված է. «Եթե «Սյոզջուն» լռի, Թուրքիան կլռի»:


Դողան․ Թուրքիայի Իգդիր նահանգի Քարաքոյունլու շրջանում բախում է եղել PKK-ի զինյալների և թուրքական ոստիկանության միջև։ Բախման արդյունքում զոհվել է մեկ ոստիկան և վիրավորվել է PKK-ի մեկ զինյալ։

Շըրնաքի նահանգապետարան․ Օգոստոսի 31-ին PKK-ի 7 զինյալ է հանձնվել է Շըրնաքի անվտանգության ուժերին։

Դողան․ Թուրքիայի Շըրնաք նահանգում PKK-ի զինյալները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա, ինչի արդյունքում երկու սերժանտ է վիրավորվել։

Իհլաս․ Թուրքիայի Թունջելի նահանգում վերաբացվել են PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություն իրականացնելու նպատակով փակված Թունջելի-Փյուլյումյուր-Էրզինջան և Թունջելի-Օվաջըք ճանապարհները։

Իհլաս․ Թուրքիայի Շըրնաք նահանգի Ալի Գաֆար Օքքան մայրուղու վրա հարձակման է ենթարկվել զինվորականներ տեղափոխող մեքենա։ Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու զինվոր։

Անադոլու. Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հետախուզել է Էրդողանի նախկին դաշնակից, ներկայիս ախոյան, ամերիկաբնակ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմից ֆինանսավորվող «Կիոզա Իփեք» հոլդինգի 27 ընկերություններից 23-ը։
Հետախուզության իրականացման համար որպես պատճառաբանություն բերվում է Գյուլենական շարժման քարոզչության կազմակերպումը։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Գյուլենի հետ կապերի մեղադրանքով ձերբակալվել են տասնյակ քաղաքացիներ ու լրագրողներ։

Դողան. PKK զինյալները օգոստոսի 31-ին փակել են Դիարբեքիրի Քուլփ և Լիջե գավառների միջև ընկած Յափրակլը Գյուղի ճանապարհը, կանգնեցրել անցնող մեքենաները, ստուգել ուղևորների ով լինելն ու իրենց կազմակերպության քարոզչությունն արել։ Կանգնեցրել են նաև Քուլփից Դիարբեքիր գնացող «Նիսան» մակնիշի մեքենաներից մեկը, որի ուղևոր Աբդուլահ Բիրոլը փորձել է թաքնվել մեքենայի ետնամասում։ Վերջինիս նկատելով՝ քրդերը կրակել են։ Ուղևորը տեղում մահացել է։ Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս բժիշկ էր։ Գործակալության հաղորդմամբ՝ մահացածի դիակը դուրս բերելու համար դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին անվտանգության նկատառումներով թույլ չեն տվել մտնել տեղանք։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. օպերատիվ լրահոս, սեպտեմբերի 1

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *