ՌԴ ԶՈւ-ն խոշոր ՀՕՊ զորավարժություն է անցկացնում Կասպից ծովի հյուսիսում

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումներում մեկնարկել է հակաօդային պաշտպանության խոշոր զորավարժություն, որը հաջորդել է մեկ ամսից ավել տևած վարժանքներին: Զորավարժությունն անցկացվում է Կասպից ծովից հյուսիս ընկած «Աշուլուկ» և «Կապուստին Յառ» զորավարժարաններում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

ԲՈւԿ-Մ1-2 զենիթահրթիռային համալիրից արձակված կրակ

ԲՈւԿ-Մ1-2 զենիթահրթիռային համալիրից արձակված կրակ

Զորավարժության մասնակից ստորաբաժանումները «Ստրելա», «Տոռ», «Օսա», Ս-300 ՀՕՊ համակարգերով և համալիրներով, «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով և այլ սպառազինությամբ խոցելու են պայմանական հակառակորդի մոտ 70 թիրախ: Զորավարժությանը մասնակցելու են նաև ռազմական շրջանի սպառազինության մեջ մտնող մոտ 100 միավոր իննքաթիռ և ուղղաթիռ:

Զորավարժությունը ավարտվելու են սեպտեմբերի 4-ին:

Նշենք, որ մինչ զորավարժության մեկնարկը ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ստորաբաժանումները մոտ մեկամսյա վարժանքներ են անցկացրել նույն զորավարժարաններում: Դեռևս հուլիսին նշվում էր, որ վարժանքներին մասնակցելու է 700 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա և համապատասխանաբար 1500 հոգի անձնակազմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *