Սեյրան Օհանյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հետևել են հայ սանհրահանգիչների վերապատրաստմանը (ֆոտո)

Օգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հետևել են ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրահանգիչների պատրաստության համար իրականացված  ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայ սանհրահանգիչների վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումը

Հայ սանհրահանգիչների վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումը

Վերջին երեք ամիսներին ԱՄՆ Ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր սկսելու են ծառայել որպես հրահանգիչներ ՀՀ ԶՈւ ռազմական բուժակների դպրոցում: Դասընթացն իրականացվում էր հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում և նպատակ ուներ բարելավելու վիրավոր զինծառայողներին ցուցաբերվող առաջին բուժօգնությունը։

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին և շնորհավորելով դասընթացն ավարտողներին, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ անցնող երեք ամիսներին օր ու գիշեր լինելով հայ զինծառայողների կողքին, ամերիկյան հրահանգիչների խումբը ստեղծել է գիտելիքների ու փորձի փոխանակման հիանալի հնարավորություն։ «Դասընթացը հաջողությամբ ավարտելով դուք դառնում եք հրահանգիչներ և ձեր փորձն ու գիտելիքներն եք փոխանցելու մեր ապագա բուժակներին և սանհրահանգիչներին` առաջին օղակում բուժապահովման կազմակերպողներին ու ցուցաբերողներին, որոնց արհեստավարժությունից և որակյալ գործունեությունից կախված են լինելու մեր զինծառայողներին բարձրակարգ, ժամանակին և ճիշտ բուժօգնության ցուցաբերումը», ” նշել է Սեյրան Օհանյանը՝ դիմելով դասընթացներն ավարտած զինծառայողներին։

Շնորհավորական խոսքով ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը։

Հայ սանհրահանգիչների վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումը

Հայ սանհրահանգիչների վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումը

Հայ սանհրահանգիչների վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումը

Հայ սանհրահանգիչների վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումը

Հայ սանհրահանգիչների վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումը

Հայ սանհրահանգիչների վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումը

Հայ սանհրահանգիչների վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումը

Հայ սանհրահանգիչների վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումը

One response to “Սեյրան Օհանյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հետևել են հայ սանհրահանգիչների վերապատրաստմանը (ֆոտո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *