ՀՀ ՊՆ-ում ամփոփել են 4-րդ բանակային կորպուսի գործունեության արդյունքները

Օգոստոսի 28-ին ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 4-րդ բանակային կորպուսի գործունեության արդյունքները, որի ընթացքում արձանագրված ձեռքբերումները, բացթողումներն ու առաջիկա անելիքները ներկայացրել է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն իր տեղակալների հետ՝ հաշվետվություն ներկայացնելիս

ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն իր տեղակալների հետ՝ հաշվետվություն ներկայացնելիս

Գեներալ-մայոր Մակարյանը նշել է , որ հաշվետու ժամանակահատվածում զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում անցկացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները՝ դաշտային ելքեր, մարտավարական-մասնագիտական պատրաստության պարապմունքներ ու զորավարժություններ։ Հատուկ ուշադրություն է դարձվել մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին, որոնց արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներն ունակ են մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերվելու և կատարելու առաջադրված խնդիրները։

Նշվել է նաև, որ հաշվետու ժամանահատվածում իրականացվել են ինժեներական լայնածավալ աշխատանքներ, առավել բարելավվել են մարտական հերթապահության կրման պայմանները, կահավորվել են մարտական հենակետերը, կառուցվել են նոր ճանապարհներ, թարմացվել զորամասերի ուսումնանյութական բազան, շահագործման են հանձնվել մի շարք նոր շինություններ, այդ թվում մեկ բնակելի շենք` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար։

Ամփոփման ավարտին խորհրդակցության մասնակիցները քննարկել են ամառային ուսումնական փուլի մեկնարկի հետ կապված միջոցառումները և սեպտեմբեր ասմվա հիմնական անելիքները: Քննարկումներին տեսակապի միջոցով միացել է նաև բանակային մյուս զորամիավորումների՝ այդ թվում պաշտպանության բանակի հրամանատարական կազմը։

Հիշեցնենք, որ հենց 4-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումներն են 2014-ի հունիսից ի վեր պարբերաբար ավելի նպաստավոր դիրքեր զբաղեցնում Նախիջևանի հետ սահմանին՝ երբեն նույնիսկ մարտով վերահսկողություն սահմանելով հակառակորդի նկատմամբ ավելի գերակա բարձունքների նկատմամբ։

Ձախից՝ աջ. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամով, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյան, ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան

Ձախից՝ աջ. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամով, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյան, ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան

One response to “ՀՀ ՊՆ-ում ամփոփել են 4-րդ բանակային կորպուսի գործունեության արդյունքները

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *