ՀՀ և ՌԴ ՊՆ-ները քննարկել են Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը

ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ միջև երկկողմ համագործակցության 2015թ. պլանի համաձայն՝ ռազմավարական պլանավորման հարցեր քննարկելու նպատակով հուլիսի 28-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում է եղել ՌԴ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Քննարկումների ընթացքում ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում կողմերի աշխատանքային խմբերը խորհրդակցել են ՀՀ ԶՈւ զորային կառույցի փոփոխությունների տարբերակների և պլանավորման ղեկավար փաստաթղթերի մեջ դրանց կիրառման վերաբերյալ:

Ավելացնենք, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակն է բացահայտել Հայաստան սպառնացող առկա և հավանական սպառնալիքները՝ երկրի պաշտպանությունը և զորային կառույցը դրանց համապատասխան կառուցելու-փոփոխելու համար:

Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը նախատեսված է իրականացնել մինչև 2015թ. վերջը:

One response to “ՀՀ և ՌԴ ՊՆ-ները քննարկել են Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *