ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ միջև երկկողմ համագործակցության 2015թ. պլանի համաձայն՝ ռազմավարական պլանավորման հարցեր քննարկելու նպատակով հուլիսի 28-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում է եղել ՌԴ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Քննարկումների ընթացքում ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում կողմերի աշխատանքային խմբերը խորհրդակցել են ՀՀ ԶՈւ զորային կառույցի փոփոխությունների տարբերակների և պլանավորման ղեկավար փաստաթղթերի մեջ դրանց կիրառման վերաբերյալ:
Ավելացնենք, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակն է բացահայտել Հայաստան սպառնացող առկա և հավանական սպառնալիքները՝ երկրի պաշտպանությունը և զորային կառույցը դրանց համապատասխան կառուցելու-փոփոխելու համար:
Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը նախատեսված է իրականացնել մինչև 2015թ. վերջը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info