ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս դառնալու համար վրաստանցի զինծառայողները պիտի անցնեն ևս 1 փուլ

Հուլիսի 10-ին Թբիլիսիից ոչ հեռու Վազիանի զորավարժարանում Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման առաջին հետևակային բրիգադի 12-րդ հետևակային գումարտակի «Ալֆա» վաշտն անցկացրել է ցուցադրական զորավարժություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման 1-ին հետևակային բրիգադի 12-րդ հետևակային գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողը զորավարժության ժամանակ

Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման 1-ին հետևակային բրիգադի 12-րդ հետևակային գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողը զորավարժության ժամանակ

Զորավարժության ընթացքում վաշտն ավարտել է ՆԱՏՕ-ի «Հետադարձ կապի և օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի գնահատման» (The Operational Capability Concept Evaluation and Feedback Programme — OCC E&F) ծրագրի «Ինքնուրույն գնահատական, 2-րդ մակարդակը» (Self Evaluation Level 2 — SEL-2)։

Զորավարժության ընթացքին հետևել են ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի օտարերկրյա 5 սպա։ ՊՆ-ի հրապարակած լուսանկարներից երևում է, որ նրանց թվում են եղել մեկական սպա Ֆրանսիայից, Գերմանիայից, Ադրբեջանից, 2 հոգով էլ ներկայացված է եղել Ավստրիան։

Առաջին հետևակային բրիգադի զինծառայողները 24 ժամվա ընթացքում հաջող իրականացրել են հարձակողական գործողություններ։ Սցենարի համաձայն, պայմանական հակառակորդի վրա հարձակվելիս օգտագործվել են ԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենա և այլ զինատեսակներ։ Վարժանքի ընթացքում իրականացվել է նաև «վիրավորների» տարհանում։

Զորավարժության ժամանակ օգտագործվել է ԲՄՊ-1

Զորավարժության ժամանակ օգտագործվել է ԲՄՊ-1

Վարժանքներին հետևել է Վրաստանի ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեն, որից հետո շնորհակալագրեր է հանձնել ՆԱՏՕ-ի սպաներին։

«Ալֆա» վաշտի պատրաստման հաջորդ փուլը լինելու է «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակը» (NATO Evaluation Level 2 — NEL-2)։ Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, այս մակարդակի հաջող անցման դեպքում, վրաստանյան ստորաբաժանումը կհամարվի «ՆԱՏՕ-ի չափորոշիչներին ամբողջովին համապատասխան» և հաջորդող 3 տարիների ընթացքում կարող է օգտագործվել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (NRF) կազմում։

Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման 1-ին հետևակային բրիգադի 12-րդ հետևակային գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողը զորավարժության ժամանակ

Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման 1-ին հետևակային բրիգադի 12-րդ հետևակային գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողը զորավարժության ժամանակ

Հիշեցնենք, որ գարնանը «Ալֆա» վաշտը հատուկ վերապատրաստում է անցել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի անդամ դառնալու համար, այնուհետև մասնակցել է Noble Partner 2015 զորավարժությանը։ Այս զորավարժություններից հետո լուսանկարներ հայտնվեցին, որտեղ վրաստանցի զինծառայողների թևերին առկա էին NRF-ի տարբերանշաններ։

2 responses to “ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս դառնալու համար վրաստանցի զինծառայողները պիտի անցնեն ևս 1 փուլ

  1. Pingback: Ուկրաինայում զորավարժությանը մասնակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ հավաստագրում անցած ստորաբաժանումը | Ռազմ.info

  2. Pingback: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում բացել է համատեղ ուսումնական կենտրոնը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *