Հուլիսի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի զինվորական ծառայության զորակոչը և ժամկետային զինծառայությունն արդեն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրումը։ Համաձայն Ադրբեջանի՝ «Զինապարտության մասին» օրենքի՝ գործընթացը կտևի մինչև հուլիս ամսվա 30-րդ օրը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:
2015-ի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվելու Ադրբեջանի՝ 1997-ին ծնված քաղաքացիները, որոնց 18 տարին լրացած կլինի մինչև զորակոչման օրը։ Զորակոչման են ենթակա նաև մինչև մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և այլևս չունեն տարկետման իրավունք։
Հիշեցնենք, որ այս զորակոչի և զորացրման հրամանագիրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էր մայիսի 29-ին:
Նշենք, որ Ադրբեջանում ժամկետային զինծառայության տևողությունը 18, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների համար 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Երկրի նախագահի հրամանագրով իրականացվում է զորակոչ տարեկան չորս անգամ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսների 1-ից 30-ը։