Ադրբեջանի նախագահը ստորագրել է ամառային զորակոչի և զորացրման մասին հրամանագիրը

Մայիսի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2015-ի հուլիսի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ

Նշվում է, որ համաձայն հրամանագրի 2015-ի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվելու 1997-ին ծնված Ադրբեջանի քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լինի մինչև զորակոչման օրը` ներառյալ նաև զորակոչման օրը, ինչպես նաև մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի զինված ուժերում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:

Նույն ժամկետում` 2015-ի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը, պետք է պահեստազոր զորացրվեն պարտադիր զինծառայությամբ սահմանված ժամկետում ծառայած զինծառայողները:

One response to “Ադրբեջանի նախագահը ստորագրել է ամառային զորակոչի և զորացրման մասին հրամանագիրը

  1. Pingback: Հուլիսի 1-ից Ադրբեջանում կմեկնարկի ամառային զորակոչը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *