Դաղստանում ոչնչացվել է «Իսլամական պետությանն» անդամագրված զինյալ

Դաղստանի Խասավյուրտ շրջանի բնակելի տներից մեկում մարտի 31-ին հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է «ղզլարյան» զինված խմբավորման ղեկավար Շահբան Հասանովը։

Հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչներ Նկարը՝ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

Հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչներ
Նկարը՝ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Դաղստանի ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի շտաբին։

«Բնակարանում հայտնաբերվել է հրաձգային զենք և զինամթերք։ Հատուկ գործողության արդյունքում քաղաքացիական անձինք և ուժային կառույցի ներկայացուցիչներ չեն տուժել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հասանովը ծնվել է 1990 թվականին։ 2014թ. հոկտեմբերին դուրս գալով ազատազրկման վայրից՝ ղեկավարել է այսպես կոչված «ղզլարյան» զինված խմբավորումը, այնուհետև ներգրավվել է «Իսլամական պետություն» զինված խմբավորմանը։ Նրա հետ են կապվում մի շարք ահաբեկչական գործողությունների իրականացումը, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում ահաբեկչական գործողությունների ակտիվացումը։

2015 թվականից մինչև օրս Դաղստանում իրականացված ահաբեկչական և հակաահաբեկչական գործողությունների մասին Ռազմինֆոն կազմել է ժամանակագրություն։

One response to “Դաղստանում ոչնչացվել է «Իսլամական պետությանն» անդամագրված զինյալ

  1. Pingback: Ահաբեկչական գործողությունները Դաղստանում. ժամանակագրություն 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *