Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի հավաքին

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության հանձնաժողովի նախագահ, գեներալ Քնութ Բարթելսի հրավերով 2015-ի հունվարի 21-ին կմասնակցի է Բելգիայում նախանշված հավաքին, որին ներկա են լինելու ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների գլխավոր շտաբերի պետերը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, Նեջմեդդին Սադիկով

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, Նեջմեդդին Սադիկով

Հաղորդագրությունում նշվում է, որ հավաքի մասնակիցները քննարկելու են Աֆղանստանում ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո առաջացած քաղաքական իրադրությունը, նոր առաքելության շրջանակում մասնակից երկրների անելիքներն ու նմանաբնույթ այլ հարցեր։

Հիշեցնենք, որ վերջերս՝ հունվարի 10-ին,  ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղամստան էր մեկնել ադրբեջանական 39 հոգանոց խաղաղապահ զորախումբ, որը ծառայությունն իրականացնելու թուրքական հրամանատարության ներքո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *